Armlur.am-ն արդեն գրել է, որ երեկվանից բնակիչ-բաժանորդները օգոստոս ամսվա սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կարող են կատարել: Այս առնչությամբ բանկերում, Հայփոստի բաժանմունքներում ստեղծվել է իսկական խառնաշփոթ: Պարզեցինք նաև, որ քաղաքացիները բանկերում վճարում կատարելիս գործարքը կնքում են հոսանքի նոր` թանկացված սակագնով:
Իսկ ահա քիչ առաջ մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ ինքը տերմինալով վճարում է կատարել և կտրոնի վրա հստակ նշված է, որ Կառավարությունը 6,93 դրամը սուբսիդավորում է:
Այսինքն` բանկերում այն համակարգը, որը մշակվել էր ՀԷՑ-ի կողմից, չի տեղադրվել և քաղաքացիներն այնտեղ հոսանքի վճարումը կատարում են նոր` 48,78 դրամ սակագնով: Իսկ ստորև ներկայացված կտրոնը բանկում վճարում կատարելուց հետո տրամադրված կտրոնն է, որում հստակ նշված է` հոսանքի համար բնակիչը պետք է վճարի թանկացված սակագնով: Մնում է սպասել բանկերի ներկայացուցիչների արձագանքին և մեկնաբանությանն այս առնչությամբ:
Քրիստինա Աղալարյան