ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ խորհրդատու Դեն Օ՝Դոնելի գլխավորությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ոստիկանության շտաբի և ինֆորմացիոն կենտրոնի ծառայողներ:

Ողջունելով հյուրերին՝ Նելլի Դուրյանը բարձր գնահատեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն ու հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել:

Այնուհետև հյուրերին ներկայացվեց ոստիկանությունում իրականացվող աշխատանքները՝ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների ու հանցագործությունների արդյունավետ կանխարգելման, նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու եւ իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Ներկայացվեց նաև ոստիկանությունում վիճակագրության վարման գործընթացը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դեն Օ՝Դոնելն իր հերթին ներկայացրեց անչափահասների կողմից և նրանց նկատմամբ կատարված հանցագործությունների հաշվառման միջազգային չափորոշիչները, որոնք կարող են նպաստել վիճակագրության վարման և վերլուծության գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել աշխատանքները` առկա ակտիվ համագործակցության միջոցով լավագույն արդյունքներ ստանալու նպատակով:




Լրահոս