Միջազգային կառույցներից ակնկալում ենք հասցեական մոտեցում. Արտակ Զաքարյանը` ՀԱՊԿ նախագահության և ադրբեջանական ագրեսիայի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Տաջիկստանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմնի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանը մեկնել էր Դուշանբե: Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:

Armlur.am-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց` ինչ կտա այն Հայաստանին և ինչպես կարող է օգնել ԼՂ հարցի կարգավորմանը:

«Հայաստանը հնարավորություն ունի նախաձեռնողականությունն ավելի ակտիվացնել համակարգում և առաջարկել նաև օրակարգ, առաջնահերթություններ, որոնք նաև բխելու են Հարավային Կովկասում ամրացման խնդիրներից», – նշեց Զաքարյանը:

Անդրադառնալով ՀԱՊԿ հասցեին հնչող քննադատություններին` այն առումով, որ վերջինս չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Զաքարյանը ասաց, որ հայկական կողմը միջազգային կառույցներին ակնկալում է քաղաքական գնահատական և հասցեական մոտեցում:

«Մեր ակնկալիքները նրանում են, որ հայտարարություններում իրականությունը լինի», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս