Բուրգե՞ր Զորաց քարերի հարեւանությամբ
Մոտ մեկ ու կես, կամ երկու ամիս առաջ, առաջին անգամ այցելելով «Զորաց քարեր», աչքիս են զարնել հողով ծածկված 3 բուրգեր՝ շատ որոշակի, երկրաչափական ճիշտ կառուցվածքով:
Այնքան տպավորիչ էր այդ պատկերը, որ տեսարանը մի 2 ամիս մնաց հիշողությանս մեջ, ինձ հանգիստ չէր տալիս: Ափսոսում էի, որ լուսանկար չեմ արել: Մի քանի օր առաջ կրկին իմ մեջ արթնացավ հնագույն քաղաքակրթություն ներկայացնող կառույցի՝ Զորաց քարերի հարևանությամբ բուրգերի առկայությությունը: Գրեցի Ֆեյսբուքյան իմ էջում, թե ով, ինչ՞ կարող է ասել, արձագանք չեղավ: Որոշեցի համացանցով փնտրել այդ տեղանքի լուսանկարները և գտնել իմ տեսած բուրգերը:
Շատ հեշտությամբ գտա, նույն բուրգրն են, շարված կողք կողքի, դրանցից առաջինը շատ ավելի որոշակի է ու շատ կանոնավոր, բուրգ է և վերջ: Տեղանքի համայնապատկերը ցույց տվեցի 18 տարեկան Սոնային, ով ընդամենը կարող է տարբերել բուրգը այլ երկրաչափական ծավալ ունեցող մարմիններից, խնդրեցի այդ նկարում գտնել բուրգեր, նա անսխալ ցույց տվեց, ասաց՝ սրանք բուրգեր են: Այո, համայնապատկերի կենտրոնում իմ տեսած բուրգերն էին: Գուցե եւ սխալվում եմ, դրանք ընդամենը հողե բլուրներ են բուրգերի տեսքով, բայց ինչո՞ւ հենց այդտեղ եւ այդքան որոշակի: Իսկ եթե կանգնած ենք մի նոր հայտնագործության շեմին, ինչու՞ չփորձենք ներս մտնել: Գիտեմ, կարծիքները կլինեն շատ հակասական, նաեւ հերքող, իսկ իմ կանխազգացումը ասում է, որ պետք է անհապաղ ուսումնասիրել:
Ի՞նչ են դրանք, լրացնո՞ւմ են արդյոք Քարահունջի հնագույն աստղադիտարանի կառույցիներին, դամբարաննե՞ր են, թե կացարաններ, ուսումնասիրության արդյունքները կարող են լինել ցնցող, կամ էլ հիասթափեցնող:
Ամեն դեպքում տեսնել եւ ուսումնասիրել պետք է:
Գրետա Գաբրիելյան
Քիմ. գիտ. թեկնածու