
Boxingscene.com-ը հայտնում է, որ WBO վարկածի 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Հանովեր քաղաքում:
Մրցակցի անունը դեռ պարզ չէ: Ավելի վաղ Աբրահամին մարտահրավեր էր ուղարկել 50-ամյա Բերնարդ Հոփքինսը: Իսկ հայ բռնցքամարտիկն էլ իր հերթին՝ ձեռնոց էր նետել Ֆելիքս Շտուրմին: