
«Գյումրու հանրահավաքը կհանդիսանա Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների տապալմանն ուղղված հրապարակային գործողությունների մեկնարկը»,- հայտարարել է նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում` իրազեկելով հանրահավաքի մասին:
Հանրահավաքի օրն արդեն որոշվել է: Այն տեղի կունենա Սեպտեմբերի 25-ին Գյումրիի Թատերական հրապարակում ժամը 18.00-ին:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ ձեւավորված «Ոչ»-ի ճակատը անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած համաժողովում հայտարարել էր, որ սահմանադրական հանրաքվեն տապալելու դեմ հանրահավաքային շարք են սկսելու, որը կմեկնարկի Գյումրիից: