«Ոչ»-ի ճակատն այս պահին փակ քննարկում է իրականացնում. նպատակը սահմանադրական հանրաքվեն կանխելն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ուժերը, ովքեր նախաձեռնել են «Ոչ»-ի շարժումը, այս պահին «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում փակ քննարկում են անցկացնում և որոշում իրենց հետագա անելիքները: Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, հանդիպմանը ներկա են «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը, ՀԱԿ-ից մի քանի անդամներ, «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներ և այլն:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը ոչ թե սահմանադրական հանրաքվեն տապալելն է, այլ այն կանխելը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը` սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ «Ոչ»-ի ճակատի համաժողովը, որի ժամանակ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, ստեղծեցին միասնական ճակատ և հայտարարեցին իրենց պայքարի մասին:

Մանրամասները` քիչ հետո:

 




Լրահոս