Արտակ Շաբոյանի ապօրինի գործունեության մասով բաց նամակ կգրեն ՀՀ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը բազմաթիվ հրապարակումներում արդեն իսկ անդրադարձել է Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից Երեւան-Հերակլես/Կրետե/Երեւան չվերթն իրականացնող «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ սկսված արշավի իրական պատճառներին: Շաբոյանի վերջին գործողությունները հիմնավորում են ընկերության այն համոզմունքը, որ Արտակ Շաբոյանն ունի անձնավորված վերաբերմունք «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ և իր առջև խնդիր է դրել ամեն կերպ կազմալուծել ընկերության աշխատանքը` երևի թե ճանապարհ բացելով այլ մրցակից ընկերությունների շահավետ գործունեության համար:

Դեռևս «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության դեմ հարուցված նախորդ վարույթը չավարտած Արտակ Շաբոյանի գլխավորած ՏՄՊՊ հանձնաժողովը նոր վարույթ էր հարուցել ընկերության նկատմամբ. ոմն Մելինե ԲԵգլարյանի դիմումի հիման վրա և հրավիրել հանձնաժողովի նիստ, որն անհասկանալիորեն դռնփակ հայտարարվեց: Չնայած նման միջնորդություն չէին ներկայացրել ո’չ Մելինե Բեգլարյանը, ո’չ էլ` ընկերությունը: Թե Շաբոյանի ինչին էր պետք դռնփակությունը, պարզ դարձավ նիստի արդեն ընթացքում, երբ հանձնաժողովի անդամները և անձամբ Շաբոյանը ստանձնել էին Մելինե Բեգլարյանի փաստաբանի դերը և ամեն կերպ զերծ էին պահում Բեգլարյանին ընկերության ներկայացուցչի հարցադրումներից: Երևի թե համոզված էին, որ հարցերի պատասխանների արդյունքում ի հայտ է գալու իրական ճշմարտությունը, որը կարծես թե ձեռնտու չէր վարույթը հարուցած անձանց:

Հանձնաժողվի նախագահի քայլերը, ժամանակից շուտ (առանց սպասելու վարույթի ավարտին), ընկերությանը մեղավոր հայտարարելը, համոզմունք են ձևավորում, որ Արտակ Շաբոյանը որոշել է վերջնավարտին հասցնել «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ սկսած արշավը:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված հերթական վարույթի հերթանական նիստը հրավիրված է ս/թ սեպտեմբերի 18-ին: «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերությունը հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում և բաց նամակով դիմելու է ՀՀ նախագահին` ներկայացնելով ՏՄՊՊՀ նախագահի ակնհայտ կողմնակալ վարքագիծը:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊ ընկերություն




Լրահոս