Նաիրիտցիների գործողությունները կախված են Կառավարության որոշումներից. նրանք վերսկսում են պայքարը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության դիմաց այս պահին հավաքվել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Այս անգամ նրանց պահանջը գործարանի վերագործարկումն է: Նաիրիտցիները Armlur.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց համար շատ կարևոր է գործարանի վերագործարկումը:

Իսկ Նաիրիտի ակցիաների համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը  Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այսօրվանից սկսում են պայքարը գործարանի վերագործարկման համար, և իրենց հետագա քայլերը կախված կլինեն Կառավարության որոշումներից և քայլերից. «Մեր հետագա գործողությունները կպայամանավորվեն Կառավարութան հետագա քայլերով: Նաիրիտի վերագործարկումը առաջնային խնդիր պետք է լինի: Նաիրիտը 60-70մլն դոլար ներդրում կատարելով հնարավոր է վերագործարկել»: Նրա խոսքով` Երվանդ Զախարյանը և Կառավարությունը բացասական հայտարարություններ են անում այն մասին, թե գործարանի վերագործարկումը ձեռնտու չէ, միևնույն ժամանակասում են, որ ձեռնտու չէ նաև լուծարելը կամ սնանկացնելը:

mek2

Նշենք, որ նրանք տևական ժամանակ պայքարեցին աշխատավարձի պարտքի մարման համար և հաջողության հասան: Իսկ այժմ սկսում են պայքարը գործարանի վերագործարկման համար: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Armlur.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ գործարանի վերագործարկման համար ահռելի գումարներ են անհրաժեշտ, իսկ ներդրողներ այս պահի դրությամբ չկան:

12042148_782356115204024_329845416_n

Protest action in front of the RA Government's building

12016587_782357151870587_1875553038_n

12026631_782356091870693_413375688_n

12041842_782356131870689_2035506551_n

12041944_782357141870588_1714008281_n

Մանրամասները  Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս