
Արդեն հայտնել էինք, որ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման մասին նախագիծը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստում: Հարցը ներկայացրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա նշեց, որ օտարման մտադրության մասին իրենց դիմել է «Ինտեր ՌԱՕ»-ն, ում էլ պատկանում է ընկերությունը: Նա ասաց, որ բաժնետոմսերը կօտարվի «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին: Զախարյանը երեք օր ժամանակ խնդրեց` խմբագրական աշխատանքներ կատարելու համար: Վարչապետն էլ հանձնարարեց բոլոր շահագրգիռ կառույցների հետ հարցը քննարկել և երեք օր անց ներկայացնել: