Ողբերգական դեպք՝ Լոռու մարզի հյուրանոցներից մեկում. 4 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Ստեփանավանի բաժին փետրվարի 21-ին՝ ժամը 10.55-ին, դիմել է մի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը`1950 թ. ծնված Սամվել Թ.-ն, և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զալինյանի, 1980 թ. ծնված Սարգիս Ղուկասյանի, 1970 թ. ծնված Էլմիրա Ստեփանյանի և 1990 թ. ծնված Արմինե Ռեվազյանի դիակները:
 
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, փաստի առթիվ հարուցված քրեական գործի /ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մաս/ նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, “Մոնոքսիդ” տեսակի գազի թունավորումից:
Սամվել Թ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս