Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Երվանդ Զախարյան հայտարարեց, որ «ՀԷՑ»-ի 100 տոկոսի սեփականատեր «Inter RAO Holding B. V.» ընկերությունը հայտ է ներկայացրել ՀԷՑ-ի բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ: Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ը վաճառվեց հիշյալ ընկերությանը:
Նախնական տեղեկություններով` այս ընկերությունը գրանցված է Կիպրոսում: Այն գործում է 2010 թվականից: Այլ կերպ ասած, «Հայկական էլեկտրացանցեր»-ը վաճառվել է օֆշորային ընկերության: Իսկ ահա Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը այդ ընկերության մասին ոչինչ չգիտի: