Բուրկինա Ֆասոյում հեղաշրջում է իրականացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուրկինս Ֆասոյի անցումային խորհրդարանի խոսնակ Շերիֆ Սայը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջում է իրականացվել ու կոչ է արել ժողովրդին դեմ հանդես գալ  հեղափոխականներին, փոխանցում է Reuters-ը:

Ելույթ ունենալով RFI ռադիոկայանի եթերից՝ նա դատապարտել է երկրում տեղի ունեցող իրադարձություններն ու հայտարարել, որ դա «ակնհայտ պետական հեղաշրջում է» եղել: Նա կոչ է արել ժողովրդին «անհապաղ ոտքի կանգնել» ի պատասխան տեղի ունեցող իրադարձությունների:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բուրկինա Ֆասոյի ռազմական ղեկավարությունը հայտարարել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Կաֆանդոյի պաշտոնանկության մասին: Զինվորականները նաև հայտնել են ժամանակավոր կառավարության գործունեության դադարեցման մասին:

Թարգմանիչ` Տաթև Ֆռանգյան




Լրահոս