
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, թե տեղյակ չէ` ով է ՀԷՑ-ի գնորդը:
«Ընկերության անվանումը ներկայացվեց, բայց դա դեռ ոչինչ չի ասում»,- նշեց Ճշմարիտյանը: Լրագրողների բոլոր հարցերին Ճշմարիտյանը նույն կերպ էր արձագանքում, թե տեղեկություն չունի և չի կարող պատասխանել հարցերին:
Նա նշեց, որ ծանոթանալուց հետո հանդես կգան առաջարկություններով և կտան իրենց եզրակացությունը: