Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին: Սակագնային փաթեթների շրջանակում WhatsApp բջջային հավելվածի տրաֆիկն լիովին անվճար է: Մասնավորապես, «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները հավելվածի օգնությամբ կարող են անվճար զանգեր կատարել դեպի Հայաստանի և արտասահմանի բոլոր այն բջջային համարների բաժանորդներին, ովքեր նույնպես օգտվում են WhatsApp բջջային հավելվածից:
«Ամբողջ աշխարհում հայտնի Skype-ը ժամանակին հեղափոխեց միջազգային ֆիքսված կապի շուկան: Այսօր արդեն ամենուր մեծ տարածում են գտնում ինտերնետի միջոցով ձայնային կապ ապահովող բջջային տեխնոլոգիաներն ու հավելվածները: Beeline-ը, ձգտելով ծառայություններն ավելի պարզ, հարմար և մատչելի դարձնել, Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն` WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական և արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների գիծը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», ինչպես նաև «Սմարթ 990» փաթեթը մարզերի բնակիչների համար, անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով: Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline ցանցում, տեղական SMS-հաղորդագրությունների փաթեթներ և ինտերնետ, ինչպես նաև անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով: «Սմարթ 3500» սակագնային փաթեթը նաև ներառում է 150 րոպե անվճար զանգեր դեպի տեղական բջջային ցանցեր: Այլ «Սմարթ» սակագնային փաթեթների համար դեպի տեղական բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը կազմում է 15,9 դրամ/րոպե:
Բաժանորդային վճարը գանձվում է ամսական` յուրաքանչյուր 30 օրը մեկ: Նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ բաժանորդը ծանուցում է ստանում հաշիվը լիցքավորելու վերաբերյալ: «Սմարթ» սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Beeline գրասենյակներ, զանգահարելով 0611 անվճար համարին, ինչպես նաև www.beeline.am կայքում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում:
«ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 213 միլիոն բջջային կապի և 6 միլիոն ամրակացված կապի և լայնաշերտ ինրերնետի բաժանորդ: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: