Սա չտեսնված, չնաշխարհիկ բան է. Գագիկ Ջհանգիրյանը` սահմանադրության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում սկսվել է սահմանադրական բարեփոխումների շուրջ պատգամավորների ելույթները: Ելույթների համար գրանցվել է 41 պատգամավոր: Առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Հիմնական եզրակացությունը որն է, որ ոչ թե մենք պետք է բարեփոխենք գործող Սահմանադրության տասնյակ չգործող, չկիրառվող դրույթները, այլ կիրառենք դրանք. մենք երբեւէ չենք ապրել գործող Սահմանադրությամբ: Պիտի կիրառենք այն, որ իմանանք՝ որոնք են թերությունները»:

Պարոն Ջհանգիրյանը խոսեց նաև քաղաքական մենաշնորհից. «Սա չտեսնված, չնաշխարհիկ բան է. ոչ մի երկիր չեք կարող վկայակոչել, որ այդ հանգամանքը ամրագրված լինի «կայուն մեծամասնություն»  սկզբունքի տակ: Ես հասկանում եմ, որ նախագծի հեղինակները գրել են՝ կառավարության կայունության սկզբունքից ելնելով», – նշեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս