ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը խնայում է հաճախորդների ժամանակը. Բանկն առաջարկում է նոր հնարավորություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը միշտ դեպի հաճախորդի իրավունքներին ու պահանջներին միտված քաղաքականություն է վարել: Բանկում շարունակում է գործել «Իմ բանկը միշտ ինձ հետ է կարգախոսը»: Երեկ` սեպտեմբերի 16-ին, ACBA Mobile բջջային հավելվածի թողարկմանն ու Հեռախոսային բանկինգ ծառայության ներդրմանը նվիրված միջոցառման մեկնարկին իր բացման խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, ապա հավելեց. «Աշխատանքների նպատակը մեր հաճախորդների ժամանակը հնարավորինս տնտեսելն է: Այս երկու ծրագրերն էլ արտասահմանյան գործընկերների գնահատմամբ մատչելի և հարմարավետ են»:

Ի դեպ, ծրագրերի վրա մասնագետներն աշխատել են մեկ տարի: Այս ողջ ժամանակահատվածում նրանք ջանք չեն խնայել այն հանրավորինս մատչելի և հաճախորդի պահանջներին համապատասխան դարձնելու ուղղությամբ:
Եվ այսպես, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր այն հաճախորդները, որոնք կզգան անհրաժեշտություն առանց բանկ այցելելու ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ, ապա կարող են օգտվել Բանկի Phone Banking ծառայությունից: Այն ժամանակակից ամենահարմար տարբերակն է վերը նշված բոլոր պահանջների համար:

Միջոցառման ընթացքում համապատասխան մասնագետները ներկայացրին առաջարկվող նոր ծրագրերի առանձնահատկությունները:
Phone Banking-ն ընձեռում է հետևյալ հնարավորությունները ևս` իրականացնում է կոմունալ վճարումներ և պարբերականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպում կամ դադարեցնում է ավանդը, բացում է այլ արժույթով նոր ընթացիկ հաշիվներ, կատարում է փոխարկում, լրացնում է վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, տալիս է մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:

Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն արվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքները արտացոլվում են հաշիվների պարբերական քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների և հաճախորդների տվյալների մաքսիմալ անվտանգություն:

Իսկ ինչ է իրենից ներկայացնում ACBA Mobile բջջային հավելվածը: Այսպես, Բանկն այսուհետ առաջարկելու է իր հաճախորդներին ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի` ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ բջջային IOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ կամ պլանշետներ:
ACBA Mobile բջջային հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ Բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արտարժութային փոխարկումներ, Բանկ ուղարկել և ստանալ հաղորդագրություններ, ստանալ Բանկի նկատմամբ Ձեր պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն, ընթացիկ մարման վերաբերյալ հիշեցումներ:

Նշված հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է App Store-ից կամ Google play-ից ներբեռնել ACBA Mobile բջջային հավելվածը և դիմելով Բանկի` Ձեզ սպասարկող մասնաճյուղ, իրականացնել ակտիվացման գործողություններ:
Վերջում հավելենք, որ մինչև հոկտեմբերի 30-ը երկու նոր ծառայություններից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի անվճար:

unnamed (4)

unnamed (3)

 




Լրահոս