
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ելույթ ունեցավ խորհրդարանում և անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:
«Դուք բերում եք հարյուր երկրի տարբերակ, սակայն բերեք ՀՀ օրինակը: ՀՀ-ն այսօր չի գտնվում այնպիսի մի իրավիճակում, որ կառավարման մոդելի փոփոխության գնա. պատերազմից հինգ պակաս իրավիճակում են, ու այս չարեփոխությունների արդյունքում ՀՀ-ն մի աննորմալ իրավիճակում է հայտնվում», – նշեղ նա:
Արամ Մանուկյանն անդրադարձավ Մարգարիտ Եսայանի խոսքերին և ասաց. «Այստեղ ասում են՝ Սերժ Սարգսյանը հո տանը չի նստելու. ով չի ուզում տանը նստել, պիտի գա երկրի նախագահ դառնա՞, տարեք ձեր տուն: Մի շողոքորթություն արեք, դիֆերամբներ մի արեք, եկել մարգարիտներ են շաղ տալիս: Հոսերժիկուս եք ստեղծում, այս ինչ քծնանք է»:
Նրա ելույթի վերջում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կոռեկտություն պահպանելու կոչ արեց:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում