Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մոտ մեկ ամիս չի օգնի Մադրիդի «Ռեալ»-ին: AS-ը հայտնում է, որ 26-ամյա ուելսցի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում:
Նա այդ խաղում փոխարինվել էր 32-րդ րոպեին: Ընթացիկ մրցաշրջանում Բեյլն Արքայական ակումբի կազմում անցկացրել է 4 խաղ, խփել է 2 գոլ: