Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին ելույթ ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում նախ նշեց, որ թղթախաղի կամ պոկերի նկատմամբ Սերժ Սարգսյանի անդիմադրելի հակումը կոնկրետ դրսևորում է ստանում քննարկվող նախագծի շրջանակներում:
Որպես իր խոսքի օրինակ Փաշինյանը բերեց այն, որ անցյալ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն երկու անգամ պաշտոնապես հայտարարել է, որ չի ցանկանում` Հայաստանն անցում կատարի խորհրդարանական համակարգի, սակայն ներկայացրել է մի նախագիծ, որի առանցքային դրույթը հենց խորհրդարանական համակարգին անցումն է:
Նա նշեց, որ այս ամենը պոկերի լեզվով կոչվում է բլեֆ: Որպես բլեֆի երկրորդ փուլ, նա մեջբերեց նաև Մարգարիտ Եսայանի խոսքերը, թե ինչու պետք է Սերժ Սարգսյանը գնա տանը նստի: Վերջում Փաշինյանը հավելեց, որ դեմ է քվեարկելու նախագծին: