
Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի՝ «Ռոստով»-ի դեմ խաղում։
Հայ ֆուտբոլիստն ազդրի մկանների վնասվածք ունի և նրա մասնակցությունը «Կուբան»-ի դեմ խաղին հարցականի տակ է: Նշենք, որ «Կուբան» – «Սպարտակ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։