ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է՝ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՎ ԴԱՅԱԿԻ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մոսկվայում 10 ամսական երեխան մահացել է՝ պատահաբար կուլ տալով բամբակի կտորը, որը ներծծված է եղել թմրանյութով”,-հայտնում է Lifenews-ը: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջկա 31-ամյա դայակը սինթետիկ թմրանյութեր էր օգտագործում եւ բամբակը պատահաբար գցել է գետնին: Դայակը խոստովանել է, որ սրվակը եւ ներարկիչը նետել է աղբը, սակայն բամբակը կորցրել է: Հավանաբար երեխան գտել է այն եւ կուլ տվել: Եթե դայակը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում:




Լրահոս