
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն անձամբ է գանգատը մուտք արել ՄԻԵԴ: Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերի 5-ից: Դատարանի վճռով՝ նա մեղավոր է ճանաչվել խուլիգանության կատարման մեջ՝ դապատարվելով 5 տարվա ազատազրկման: