Քանաքեռ-Զեյթունի ղեկավարը Տարոն Մարգարյանի սրտով չէր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ անակնկալ ձեւով հայտարարվեց, որ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանը: Սակայն քաղաքապետարանի հաղորդագրությունում ոչինչ նշված չէ այն մասին, թե Ղազարյանն ինչու է ազատվել իր պաշտոնից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, օգտագործելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի առիթը Սերժ Սարգսյանի մոտ, հայտարարել է, թե իրեն վարչական շրջաններում անհրաժեշտ են վստահելի մարդիկ: Ըստ այդմ, նա ասել է, որ Գեւորգ Ղազարյանին չի վստահում եւ նրա հետ չի կարողանա աշխատել:

Իսկ Տարոն Մարգարյանի կողմից Գեւորգ Ղազարյանին չվստահելու պատճառն այն է, որ նա, մինչեւ թաղապետ նշանակվելը, եղել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի տեղակալը, ասել է թե՝ ԴԱՀԿ պետի՝ Միհրան Պողոսյանի վստահելիներից է: Ինչը Տարոն Մարգարյանի սրտով չէ: Չի բացառվում, որ Ղազարյանը ետ վերադառնա իր նախկին աշխատանքին: Սակայն նրանից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս