Արթուր Աբրահամը գաղտնի ամուսնացե՞լ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի տեղեկություններով` մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը, մեր տեղեկություններով, ամուսնացել է հայուհու հետ, ով նաև Հայաստանում է բնակվում, ավելի ստույգ` Նոր-Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է:

Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել, ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ` տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունը հույժ գաղտնի է պահվում:

Լուրը փորձեցինք ճշտել նաև Արթուր Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանից, սակայն վերջինս հերքեց:

Ի դեպ, զույգի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարի` կրկին նեղ շրջանակներում:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս