Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների ակցիան ավարտվել է երթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարկում Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում նշել է.

“Դուք հարցրեցիք, ինչու ես գնացի իմ ոտքով Սերժ Սարգսյանի մոտ` երբ ինքը չեկավ, որովհետև ես բարդույթ չունեմ, սեփական հայրենիքում վախ չունեմ, հարգանք մատուցելով՝ պահանջել Հայաստանի քաղաքացու հաղթանակի ճանաչումը: Հարգանքով հանդերձ ասացի` ճանաչեք ժողովրդի հաղթանակը, ասացին՝ ոչ: Շամպայն խմելու փոխարեն կազմակերպեք նոր ընտրություն, ասացին՝ ոչ: Պատրաստ չե՞ք նոր ընտրության, ժողովրդի հաղթանակը ընդունելուն, ուրեմն` վերջին խոսքը. 
.պատժե՛ք բոլոր ընտրակեղծարարներին,
.եթե Դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, այդ ուժը, որ նաև Ձերն է՝ ժողովրդի հաղթանակը ճանաչել, թեկուզ կրկնակի ընտրություն, դեմ առ դեմ ինձ հետ գալ, ուրեմն նվազագույնը, չնեղանաք ինձանից, մինչև կյանքիս վերջը պետք է Ձեր կողքին կանգնեմ,
.ասացի` լավ, պրն Սարգսյան, մենք անցնում ենք ամբողջական համամասնական ընտրակարգի և անցկացնում ենք նոր խորհրդարանական ընտրություններ, որպեսզի ժողովուրդը գա մեծամասնության, պատասխանը՝ ոչ:
Ես իրենց այլևս ասելիք չունեմ: Այս ժողովրդավարական շարժումը չի մարելու: Մենք գնալու ենք դեպի հաղթանակ: Այս հաղթանակը տանելու ենք Երևանից դուրս: Փետրվարի 23-ին` ժամը 12-ին Աշտարակ, 14:30-ին` Վանաձոր, իսկ 17:00-ին` Գյումրի: Իսկ կիրակի` ժամը 15:00-ին, մեր պայքարը կշարունակենք Երևանում”:
Նշենք, որ հանրահավաքն ավարտվեց երթով:  Նախագահի թեկնածուի կողմնակիցները երթ կազմակերպեցին, անցնելով Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով եւ կրկին վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ իր կողմանկիցները միմյանց հաջողություն եւ բարի գիշեր մաղթեցին եւ հեռացան:
 




Լրահոս