Գալուստ Սահակյանը` ՀԷՑ-ի վաճառքի և Ռուբիկ Հակոբյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը որևէ մեկնաբանություն չունի Ռուբիկ Հակոբյանի՝ «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու և խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ:

«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում կայացնում: Ռուբիկ Հակոբյանն իր մտածելակերպով, գաղափարներով քաղաքական շաղախի մեջ էր: Հնարավոր է, որ տարաձայնության պատճառը Սահմանադրության նախագիծն է եղել», – նշեց նա:

Գալուստ Սահակյանը տեղյակ չէ, որ «ՀԷՑ»-ը պատրաստվում են վաճառել օֆշորում գրանցված ընկերության:

«Կարելի է շատ բան հորինել, դնել թերթերի մեջ: Չգիտեմ՝ ում է վաճառվում, դա իմ լիազորությունների մեջ էլ չէ: Վարչապետը հրահանգել է ստուգել, թե ինչ ընկերություն է դա: Երբ արդյունքները լինեն, առաջինը ես կիմանամ, հետո դուք»,- հավելեց նա:




Լրահոս