Պայթյուն՝ Ստեփանավան քաղաքի գազալցակայանում. ֆոտո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 24-ին, ժամը 15.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում գտնվող գազալցակայանում ժամը 14.15-ի սահմաններում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում գտնվող “Ղարաքեշիշյան” ՍՊԸ գազալցակայանում պայթել է Ստեփանավան-Երեւան երթուղու “ԳԱԶել”  մակնիշի 1320Լ պետհամարանիշի ավտոմեքենայի գազի բալոնը. զոհեր եւ տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենըեւ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս