Հրացաններն ուղարկվել են փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 23-ին ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Արմավիրի բաժին նյութեր են ստացվել, որ որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում՝  փետրվարի 21-ին ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզում, որի ժամանակ Նոր Կեսարիա գյուղին հարակից հանդամասում Ջանֆիդա գյուղի 50-ամյա մի բնակչի մոտ հայտնաբերվել է ապօրինի  պահվող ՏՕԶ-63 տիպի 16 տրամաչափի որսորդական երկփողանի հրացան, իսկ Արաքս գյուղին հարակից հանդամասում` նույն գյուղի 32-ամյա մի բնակչի ՎԱԶ-21011ե մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա և 36-ամյա  ուղևորների մոտ`  ապօրինի պահվող Իժ-18-Ե տիպի 12 տրամաչափի մեկփողանի  և  ,ԻԺե տիպի 12 տրամաչափի երկփողանի ողորկափող հրացաններ:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս