Բնապահպանության նախարարը մեկնել է Գերմանիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը փետրվարի 25-28-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա: Այցի օրակարգում նախատեսված է Արամ Հարությունյանի հանդիպումը Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Պետեր Ալմայերին: 
Նախարարության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ փետրվարի 26-ին Բեռլինում  ՀՀ բնապահպանության  նախարարության եւ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության ու  միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարության  միջեւ կստորագրվի համագործակցության հռչակագիր:
Այցի շրջանակում նախատեսված է այցելություն աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման ենթակա կազմակերպություն` ծանոթանալու լավագույն տեխնոլոգիաների եւ արտանետումների ու արտահոսքերի գրանցման ավտոմատ համակարգին:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման, երկու երկրներին վերաբերող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման եւ բնապահպանության  ոլորտի մասնագետների փորձի փոխանակման  խնդիրներ. մասնավորապես՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) հետ, Համագործակցություն InWENT կազմակերպության հետ համագործակցություն Կովկասի տարածաշրջանում կենսաբազմազանության պահպանության գերմանական նախաձեռնության շրջանակներում իրականացված  բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնման (ՙԱրփի լիճ՚ ազգային պարկ)  վերաբերյալ:
Գերմանիա կատարած այցի ընթացքում նախարարին ուղեկցում է Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:




Լրահոս