Նիկոլ ջան, հասկանում եմ պաթոսդ, ջահել ես, բայց չափի մեջ մնա. Մարգարիտ Եսայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ելույթ ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ով իր ելույթում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումները քննադատողներին, հատկապես ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Պատգամավորը ընդդիմադիրներին խորհուրդ տվեց հրաժարվել իրենց ընտրած՝ «պարտվողական մտածողությունից»:

«Նիկոլ ջան, սիրում ես պոկեր խաղալ, գնա խաղա, բայց քաղաքականությամբ մի խաղա, չի ստացվում, բոլոր թելերը երևում են: Հասկանում եմ պաթոսդ, ջահել ես, ուզում ես ճամփա անցնել, հավակնություններ ու հաշիվներ ունես, բայց չափիդ մեջ մնա ու քո արշինով մյուսներին մի չափի»,- ասաց Մարգարիտ Եսայանը:

Պատգամավորի ելույթը գոհացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: «Ինչպես կասեր մեր սիրելի ընկեր Վահան Հովհաննիսյանը՝ ապրես Նախշուն ջան»,- ասաց նա:

Մանրամասները` Armlur.am -ի տեսանյութում




Լրահոս