ՀԴԿ-ն քաղաքական կամք է մաղթում Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով:
Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ:
Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք:




Լրահոս