Եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը. գեներալ Մանվելը՝ Էջմիածնում տիրող վիճակի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալ Մանվելին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Էջմիածնում, որտեղ քաղաքապետ է իր որդին, ավտոմեքենաների «սխալ» կայանումների դեպքում անիվները «ծակվում» են:

«Ես տեղյակ չեմ, սաղ սութ ա, չնայած ես տենայի՝ անպայման, եթե նարուշենի ա արել, չենք ծակում, նստեցնում ենք ակը, որ նարուշենի չանեն»:

Իսկ ներկա՞ եք եղել ՀՀԿ-ի Վանաձորի «Անուշի» մեկնարկային քեֆին: «Չէ, չեմ էղե, ես միայն զբաղված եմ երկրապահով»: Ինչո՞ւ եք այդպես ինտենսիվ սկսել զբաղվել երկրապահով, սահմանում տիրող իրավիճա՞կն է պատճառը: «Չէ, ավելի շատ երկրապահ պատանիներով, երիտասարդներով եմ զբաղված, պդի սերունդ ապահովվի»,-ասել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս