ԿԸՀ որոշումը չի արտահայտում հանրության կամքը. Անդրիաս Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօրվա ԿԸՀ որոշումը 2013թ․ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը եւ ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար։ Կիսում եմ ԿԸՀ մոտ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը, որ այդ որոշումը առոչինչ է իր ընդունման պահից։
Կոչ եմ անում նախագահի թեկնածուներին, ովքեր համաձայն չեն շինծու ընտրություններում Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակի հետ, միավորեն ուժերը ԿԸՀ որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ։
ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյան




Լրահոս