Յուրա Մովսիսյանն իր թիմին չի օգնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոսկովյան թիմի հետ չի մեկնի  «Կուբանի» դեմ Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի հանդիպման ժամանակ:

Հայ ֆուտբոլիստը չի հասցրել ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից: Գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի գլխավորությամբ Կրասնոդար կմեկնի 17 ֆուտբոլիստ: Նրանք են` Արտյոմ Ռեբրովը, Անտոն Միտրյուշկինը, Սերգեյ Պարշիվլյուկը, Եվգենի Մակեեւը, Սալվատորե Բոկետին, Սերդար Տասկին, Կիրիլ եւ Դմիտրի Կոմբարովները, Ռոմուլոն, Կուինսի Պրոմեսը, Ռոման Շիրոկովը, Դենիս Գլուշակովը, Իվելին Պոպովը, Արաս Օզբիլիսը, Ալեքսանդր Զոտովը, Զե Լուիշը, Ալեքսանդր Կոզլովը:

Մարզման ժամանակ վնասվածք ստացած պաշտպան Վլադիմիր Գրանատին ակումբի երկրորդ թիմից կփոխարինի կիսապաշտպան Զելիմխան Բակաևը, հաղորդում է «Սպարտակի» կայքը:

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Կուբան» – «Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:




Լրահոս