Վահրամ Բաղդասարյանն իր «ուսերին» կվերցնի Աղվան Հովսեփյանի նշանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պատրաստվում է հոկտեմբերի 13-ին մեծ միջոցառում կազմակերպել Ապարանում:

Այնտեղ գտնվող Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն հույսի խորան հաղորդարան կոչվող կառույց-հուշարձանի վրա կրկին պատրաստվում են խաչ ավելացնել: Մեր տեղեկություններով՝ այս անգամ խաչի «քավորի» պարտավորությունները Հովսեփյանը «դնելու» է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «ուսերին»: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հրավիրվել են միջոցառմանը մասնակցելու:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գոհունակությամբ հաստատեց, որ այս տարի խաչի «քավորը» ինքն է լինելու: Նշենք, որ խաչը Բաղդասարյանին «փոխանցելու» է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, որն այդ պարտավորությունը իր վրա էր վերցրել 2014 թվականի հոկտեմբերին:




Լրահոս