ՃՆՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Նվարդ Մանասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրապետականները անցել են հակահարձակման ամենամանր ձեւերով, իմ քրոջն ասել է ՀՀԿ-ական շեֆը, որ դիմում գրի ու գնա: Ու տռուսն այնքան վախկոտ է, որ բառացի, անգամ բերանացի չի ասել, զանգել է քրոջս անմիջական շեֆին ու ասել, որ փոխանցի բանավոր հրամանը: Հիմա սկսելու են ֆաշիստական ռեժիմին հատուկ չիստկաները, ովքեր անկախ են եղել, պիտի բնաջնջեն: Բա չասես Դավայ դասվիդանիա՞»: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Նվարդ Մանասյանի քույրը «Երեւան ջուր» ՓԲԸ-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Անահիտ Մանասյանն է, եւ վեճն էլ առաջացել է համացանցում արված գրառումներից մեկի պատճառով: Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք Ա. Մանասյանին, սակայն նա չցանկացավ խոսել այդ մասին:




Լրահոս