ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայաստանյան բանկային շուկայում նոր ծառայություն է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն է Հայաստանում, որն իր ծառայությունների ցանկը համալրել է հայաստանյան բանկային շուկայի համար նոր և աննախադեպ ծառայությամբ՝ նպատակ ունենալով աջակցել փոքր և միջին ձեռնարկություններին իրենց գործունեության բոլոր փուլերում:

Բանկը 2014թ.-ից ձեռնամուխ եղավ իր հաճախորդների համար սիստեմատիկ դասընթացների կազմակերպմանը, որոնց արդյունքում հաճախորդները հնարավորություն ունենցան էլ ավելի կատարելագործելու բիզնես գործընթացների վերաբերյալ իրենց տեսական և պրակտիկ գիտելիքներն ու հմտությունները:

Ի սկզբանե հաճախորդներին ներկայացվել են չորս ամենաարդիական թեմաները, որոնց միջոցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից կազմակերպվող դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են բիզնես գործընթացների արդյունավետ կառավարման մի շարք գործիքներ: Հաշվի առնելով սեմինարներին մասնակցած ՓՄՁ հաճախորդների արձագաքները՝ Բանկն այժմ դասընթացների ցանկը համալրել է ևս մեկ թեմայով, որն ուղղված է լինելու մարքեթինգային մի շարք գործիքների կիրառմանը:

Բիզնես գործընթացների արդյունավետ կառավարմանը վերաբերող սեմինարներին մասնակցել ցանկացողները կարող են դասընթացներին գրանցվել՝ զանգահարելով բանկի հեռախոսային կենտրոն՝ 010 31 88 88 հեռախոսահամարով, կամ այցելելով Բանկի` Երևան քաղաքի ցանկացած մասնաճյուղ:




Լրահոս