ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կանցնի շատ քիչ ժամանակ, եւ բոլորը կհասկանան, թե ով ով էր: Ազգը կտա իր գնահատականը, եւ կգա մեր ժամանակը»:

Վարդան Սեդրակյան «Ֆեյսբուք»

Ժամանակ անցնելու կարիք չկա, կոնկրետ էպոսագետի մասով բոլորը վաղուց արդեն իսկ հասկացել էին, թե ինքն ով է: Մնում է հասկանալ, թե ով է իր՝ վերեւում գտնվող աստվածը, որն այդպես էլ ի զորու չեղավ իր առաքյալի համար ապահովել խոստացված 81 տոկոսը: Իսկ Սեդրակյանը խոստացել էր՝ ասելով, թե տիեզերքում ամեն ինչ կանխորոշված է, «եթե»-ներ էլ չկան: Պարզվեց՝ այն էլ ինչքա՜ն «եթե»-ներ կան, մանավանդ էպոսագետի մասով մի գլուխ «եթե»-ներ են: Փաստորեն, «ազգիս փրկիչը» խաբեց՝ զուր հույսեր տալով հեքիաթներին դեռեւս հավատացող մարդկանց, որոնք կարծում էին, թե ռենջռովերները դիցաբանական կերպարներ են:




Լրահոս