Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է որակազրկվել 5 խաղով: Նա այդ պատժի կարող է անդրադառնալ բժիշկ Եվա Կարնեյրոյին հասցեագրված արտահայտությունների պատճառով:
Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլի միությունն արդեն հետաքննություն է սկսել այդ կապակցությամբ: Մոուրինյոն դժգոհ էր եղել, որ բժիշկն առանց իր թույլտվության Էդեն Ազարին օգնություն էր ցույց տվել՝ մի քանի րոպե դուրս թողնելով խաղից: