
Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Ջորդան Հենդերսոնը կրկին վնասվածք է ստացել։
«Liverpool Echo»-ն տեղեկացնում է, որ կիսապաշտպանը սեպտեմբերի 18-ին կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել։
Հենդերսոնի մոտ ախտորոշվել է աջ ոտքի կոտրվածք։ 25-ամյա անգլիացին սեպտեմբերի 21-ին կենթարկվի վիրահատության, իսկ ապաքինման համար անհրաժեշտ կլինի 6-ից 8 շաբաթ։