Ժողովուրդ. Ձվի թանկացում` Սուրբ Զատկի տոնին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ` հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով 1լ այն արդեն թանկացել է: 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել: “Լուսակերտի թռչնաֆաբրիկա”-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով “Արզնի ֆաբրիկա”-ի xxl տեսակի ձուն նախկին 64-ի փոխարեն այժմ վաճառվում է 66 դրամով ԵԹՖ-ի 30 հատանոց տուփով ձուն` 1860-ի փոխարեն 1920 դրամով իսկ “Արաքս թռչ-նաֆաբրիկա”-ի 01 տեսակի 1 ձուն 64 դրամից դարձել է 65 դրամ: Երեկ ՏՄՊՊՀ-ն որոշում է կայացրել, որ շուկայում գործող արտադրողներից օրական կտրվածքով կպահանջի տեղեկատվություն` արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, բացթողնման գների մասին, ինչպես նաև կպահանջի ներկայացնել փաստաթղթային հիմնավորումներ գնային փոփոխությունների վերաբերյալ:


Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս