Փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունվեց ՀՀՇ-ն վերանվանել Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ): Մինչ այդ լուրեր էին շրջանառվում, որ այդ կուսակցությունը հետագայում ղեկավարելու է ՀԱԿ համակարգող, ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Վերջինս “168 ժամի” հետ զրույցում այս կապակցությամբ ասել է, թե նման բան բացարձակապես գոյություն չունի. “Կուսակցությունը ղեկավարվում է դեմոկրատական սկզբունքներով, եւ ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի կուսակցությունը ղեկավարի Լեւոն Տեր-Պետրոսյանը, բայց դա, ի վերջո, կուսակցության որոշելիք գործն է: Իրավունք չունեմ կուսակցության փոխարեն՝ ինչ-որ բան որոշելե”:
Հարցին, թե եթե, այնուամենայնիվ, կուսակցության ղեկավարի դերն իրեն վստահվի, կհամաձայնի՞ արդյոք Լ. Զուրաբյանը ստանձնել այն, վերջինս պատասխանել է. ,Չեմ կարծում, որ կարող եմ այդ գործն անել ավելի լավ, քան Լեւոն Տեր-Պետրոսյանըեե,- մեջբերում է ,168 ժամըե: