Ժողովուրդ. ՕԵկ-ում մի կենդանի մարդ չկա հարցի պատասխանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արդեն մի քանի օր է, ինչ “Ժողովուրդ”-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ “ընտրված” Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները:
“Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել “Ժողովուրդ”-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ ՕԵԿ  խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս լրջագույն գործերով էր զբաղված: Մհեր Շահգելդյանն էլ հիվանդ էր ու խոստացավ մեր հարցերին պատասխանել այսօր:
Այսպիսով՝ 6 հոգուց բաղկացած այս խմբակցությունում մի “կենդանի” մարդ չկա, որպեսզի պատասխանի երկրի թիվ մեկ իրադարձությանն առնչվող հարցերին”,- գրում է թերթը:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս