Մերսեդես-Բենցի սրահից թմրանյութ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1962 թ. ծնված Արմեն Հ.-ին` իր “Մերսեդես-Բենց E-280” մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկից հայտնաբերվել է կանեփանման զանգված` 39,4 գ կշռով, իսկ սրահի բեռնախցից՝ վարդագույն կարծր նյութից 15 բարձիկ:
Արմեն Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփանման զանգվածը կանեփից պատրաստված թմրանյութ է, որը ինքը գնել է Արմավիրի մարզի բնակիչ ոմն Վաչոյից Արագածոտնի մարզի Դալարիկ գյուղի մոտակայքում` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու նպատակով, իսկ սրահի խցիկից հայտնաբերված կարծր բարձիկները բնական խունկ են: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վաչոյի անձը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս