Արման Մելիքյանը սկսել է հանդիպել դեսպանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սկսել է հանդիպումներ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ.
“Քիչ առաջ ավարտվեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ իմ կողմից նախաձեռնված հանդիպումների շարքից առաջինը՝ զրոյց ունեցա Չինաստանի դեսպանի հետ: Համոզմունքս հայտնեցի այն մասին, որ Հայաստանը կանգնած է լուրջ և, հավանաբար, տևական քաղաքական ճգնաժամի շեմին, կապված անցած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծման հետ:Հաջորդ հանդիպումս քիչ անց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ է լինելու”:




Լրահոս