ՍԱՐԴԱՐԱՊԱՏ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թվականին փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: “Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:
“Սարդարապատ” շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող և իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին: “Սարդարապատ” շարժումը միևնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որևէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան”,-նշում են հայտարարության հեղինակները:




Լրահոս