Հայ շախմատիստները` Քափել լա Գրանդի եւ Մաշհադի մրցաշարերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող շախմատային բաց մրցաշարում չորրորդ տուրից հետո ունի 3,5 միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը առաջատարներին զիջում են կես միավորով:
Հայաստանի ներկայացուցիչներ Արմինե Բաբայանը եւ Սարգիս Վ. Մանուկյանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող բաց մրցաշարում ութ տուրերից հետո վաստակել են 5-ական միավոր: 7,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան),- գրում է Armchess-ը: 




Լրահոս