Վթար Այրում-Ալավերդի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 26-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են “Մերսեդես” մակնիշի 54 AP 555 (վարորդ` Կ. Ռաֆաելյան) եւ “ՎԱԶ 2106” մակնիշի 34 ՕՏ 570 պետհամարանիշերով (վարորդ` Մ. Անդրեասյան) ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժած` Մ. Անդրեասյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել է Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




Լրահոս