ԹՇՆԱՄԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է ՍԱՀՄԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ մայրաքաղաք Երեւանում ՀՀ նախագահի վիճահարույց ընտրություններից հետո որոշում են, թե ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի կամ քաղաքական ինչ կարգավիճակ ունենա, հակառակորդը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Մովսես գյուղերի վրա կրակոցներ է արձակում:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմը ընդմիջումներով սկսել է կրակել գյուղի վրա ու այս անգամ խոշոր տրամաչափի գնդացիրներով: Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղի բնակիչները մի քանի ժամ է՝ թաքնվել են իրենց բնակարաններում, անջատել լույսերը, որպեսզի աննկատ մնան, մինչեւ կդադարի կրակահերթը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Մովսես գյուղում եւս կրակոցներ են սկսվել արդեն ժամը 19:00-ից: Ու մինչեւ 20:00-ն հայկական գյուղերը դեռ շարունակում էին գնդակոծվել:




Լրահոս